Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կամ թշվառություն, կամ էլ արտագաղթ

Կամ թշվառություն, կամ էլ արտագաղթ
06.03.2017 | 11:07

Արտագաղթն այն թեման է, որի շուրջ իշխանությունների և ընդդիմության վեճը հարատև է: Ընդդիմադիրները միշտ իշխանությանը քննադատում են երկիրը թալանելու և դատարկելու մեջ: Իշխանությունները բերում են առաջավոր Եվրոպայի փորձը և որոշակի ցինիզմով հակադարձում են, թե մարդիկ ոչ թե ընդմիշտ երկրից հեռանում են, այլ ընդամենը տեղաշարժվում են` աշխարհի այլ անկյունում ավելի եկամտաբեր աշխատանք գտնելու նպատակով:

Եթե անկեղծ լինեմ, դեռ չեմ հանդիպել գնացողի, որը վերադառնա, եթե նույնիսկ գործերը հաջող ընթացքի մեջ չեն: Այնուամենայնիվ, չեմ ուզում մտնել ընդդիմության ու իշխանության պոլեմիկայի մեջ և կանգ եմ առնելու վիճակագրական տխուր մի փաստի վրա:


Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հացի սպառումը Հայաստանում նվազել Է 2.3 տոկոսով։ Հաց օգտագործում են անգամ աղքատները` իրենց զրկելով մյուս «շռայլություններից»: Եթե հացի սպառումը նվազել է, ապա առաջին տրամաբանական վարկածն այն է, որ վերջին մեկ տարում բնակչության թիվը պակասել է: Իհարկե, չի բացառվում, որ բնակիչները մնացել են տեղում, սակայն, ասենք, ընտանիքը երկու հացի փոխարեն այժմ գնում է մեկը: Եթե իշխանություններին այս վարկածը կբավարարի, թող առաջնորդվեն դրանով: Միայն թե,այդ պարագայում դժվար կլինի ընտրություններում թվեր «նկարելը», որովհետև աղքատացող հասարակությունը, որպես կանոն, քվեարկում է իշխանության դեմ:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 2108

Մեկնաբանություններ